Sunday, May 22, 2016

Sakteen Sakteen By cairokee ساكتين ساكتين فرقه كايروكيي լռում ենք (թարգմանութիւն) Քայրոքի


Վերջ՞ը, երկիր:
Ի՞նչ է այս ամէնի վերջը:

Արդէն յուսայատութիւն է ծնուել
Ու չգիտենք վաղն ի՞նչ կը լինի:

Տեսնում ենք ամօթն ու սխալը
Նոյնիսկ չենք էլ հարցնում թէ ինչո՞ւ:
Իւրաքանչիւրն ասում է՝
«ձեռքիցս ի՞նչ է գալիս, որ..»

Եւ Միշտ...
Լռում ենք, լռում
Ու շարունակում ենք
Վիզերնիս ծռել
Ձեւացնել թէ չենք տեսնում

Պատի կողքով մեր համար քայլում ենք
Կարեւորը տուն հասնենք,
Օրերնիս բարով անցկացնենք՝
Իսկ վաղը՝ Աստուած մեծ է

Շատ բաներ սովորական են դարցել
Եւ յոյսը էլ մեզ չի կանչում.
Շատ բաներ անսովոր են դարցել,
Վերջ, մոռացել ենք մենք ով ենք

Եւ Միշտ...
Լռում ենք, լռում
Ու շարունակում ենք
Վիզերնիս ծռել
Ձեւացնել թէ չենք տեսնում

դադարեցինք խոսել,
դադարեցինք վրդովել,
դադարեցինք ցաւել..
վիճակը մեզ համար մէկ է

բայց երբեմն զգում ենք,
բայց րոպէ անց, մոռանում
ու էլի ենք սկսում..

Եւ Միշտ...
Լռում ենք, լռում
Ու շարունակում ենք
Վիզերնիս ծռել
Ձեւացնել թէ չենք տեսնում


No comments:

Post a Comment