Tuesday, May 3, 2016

Հայ օգտատերերը ԺԴԿ-ԱԶԿ հակամարտութիւնների առանքում

Վաղուց արդեն դադարել եմ զարմանալ մեր հաւաքական միամտութեան եւ եսակենտրոնութեան վրայ, բայց այնուամէնայնիւ, անհնար էր լուռ հետեւել ու ոչինչ ասել նոր խայտարակութեան մասին:

Երեկ գիշերուանից ամբողջ Facebookը հեղեղուեց երկու տեսանիւթներով, որոնցից մէկում թուրքական մեջլիսին կից մի նիստ էր, ուր տեսնում էինք ԺԴԿ եւ ԱԶԿ անդամների ծեծկրտուքը՝ այնտեղ էր նաեւ հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը, միւս տեսանիւթը մեջլիսի նիստին ելոյթ էր ունենում ԺԴԿ-ի մի թուրք պատգամաւոր վերջին իրադարցութիւնների մասին, որին ուղեկցում էր պատգամաւորների բողոքական գոչիւնները, տեսանիւթին կցուած էր նաեւ ենթագրեալ թարգմանութիւնը, ինչը ամենեւին չէր համապատասխանում պատգամաւորի խօսքերին:

Հայկական էջերը ոգեւորուած սկսեցին տարածել այս երկու տեսանիւթները, զօրակցական կոչ էր անել Քիւրդերին, այլոք վիրաւորական բնոյթի հայտարարութիւններ անել թուրքերի իսկ ոմանք էլ երկու կողմերի հասցեյին, կար նաեւ մի մեկնաբանութիւն, որի հեղինակը կոչ էր անում օգնել Քիւրդերին զինուել եւ ապստամբել: Քիչ էր կազմում թիւը այդ մարդկանց, որոնք փորձել էին նախ հասկանալ թէ արդեօք այդ թարգմանութիւնը համապատասխանում է իրականութեանը:

Նախքան տեսանիւթերի վերլուծութեան անցնելը ուզում եմ ես էլ կոչ անել՝ ժողովուրդ, «սթափուեք» (© Վովա), նայեք ձեր շուրջը, եւ տեսեք թէ ինչպէս է աշխատում աշխարհը, հասկացեք, որ ամէն ոք կարող է ինչ ուզում է գրել, գցել համացանցում եւ օգտագործելով ճիշտ պահը դա տարածել որպէս շատ կարեւոր փաստ: Տեղեկատւութեան եւ տեխնոլոգիաների դարում ամէնաուժեղ զէնք է դարցել ապատեղեկատւութիւնը եւ հենց դրա համար էլ պէտք է մի քիչ քննողական մօտենալ ամէն ինչի, որը հրապարակւում է, մենք գտնւում ենք շատ խառնակ ժամանակներում եւ դէպքերի կիզակէտից ոչ շատ հեռու, իսկ միւս կողմից մեր հողի վրայ էլ դէպքերը պակաս շիկացած չեն՝ սահմանին շարունակւում է պատերազմը, իսկ այս անգամ ինչպէս արդեն սովորեցինք քառորյայ պատերազմի օրերին՝ ընդամենը մէկ ամիս առաջ, պակաս կարեւոր ճակատ չէ տեղեկատուական դաշտը: Իւրաքանչիւրս պարտաւոր ենք այդ դաշտում զգօն լինել, իհարկէ չխօսելու, չ'արտայայտուելու կոչ չեմ անում, ընդհակառակը՝ կոչ եմ անում լինել ազատ, խօսել ազատ բայց ճիշտ, քննուած, կշռադատուած:

Վերադառնալով տեսանիւթերին՝

1- Կարօյի «հարցակման ենթարկուելու» մասին

Իհարկէ Կարօն հիանալի անձնաւորութիւն է, անձնուեր հայ՝ ով չնայեած, որ գործունեութիւն է ծաւալում թուրքական քաղաքական դաշտում, չի մոռանում իր ազգային պատկանելիութեան մասին եւ իւրաքանչիւր պատեհ առիթով առաջ է բեռում նաեւ հայկական հարցը: Բայց չպէտք է մոռանանք, որ նա գործունեութիւն է ծաւալում ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ եւ նա այդ դաշտ մտել է քաջ տեղեակ լինելով «խաղի» կանոններին եւ պայմաններին, այդ դաշտում ինչքան էլ բարբարոս թուայ՝ համարեա առօրեայ բնոյթ են կրում ծեծկրտուքները, իսկ Կարօն վստահ այդ ամենին նախապատրաստուած մտաւ այդ դաշտ եւ ի պատիւ նրան նա ցուցաբերում է շատ պատշաճ վարքագիծ, հնարաւորինս հանդարտ պահելով իրեն:

2- Քիւրդ պատգամաւորը, հայերը, յոյներն ու մոնղոլները:

Քիւրդ պատգամաւորի ելոյթը ամենեւին այն մասին չէ ինչը ներկայացուած է տեսանիւթի ենթագրում, նա խօսում է վերջերս տեղի ունեցած դէպքերի մասին՝ բարձրաձայնում պատերազմական շրջաններում քիւրտերի կրած ճնշումները: Բայց ինչպէս տեսանք համացանցի մի օգտատեր որոշել է դա դարձնել «հիթ» կամ քարոզչութեան առարկայ շահելու համար յոյների եւ մեր՝ հայերիս, համակրանքը տեղի ունեցող իրադարցութիւններում:


No comments:

Post a Comment