Sunday, April 6, 2014

Թռչիր, ճախրիր

թռչիր, ճախրիր
անցիր գագաթը վէհ սարի
գտիր կշեռքն արդարութեան
ու ետ դառցիր

չուիր մինչեւ աստղը լուսոյ
մի բուռ լոյս բեր դու բարութեան
ու ետ դառցիր

թռչիր, ճախրիր,
հասիր անծիր տիեզերքին
գտիր ակունքն իմաստութեան
ու ետ դառցիր

մի քիչ խինդ բեր,
մի քիչ յաւատ ազատութեան,
սիրոյ յոյս բեր, ու ետ դառցիր

No comments:

Post a Comment