Sunday, August 12, 2012

Countdown

Յարնել է նորից նրա սրտի մէջ
Թախիծն ու վիշտը անցած օրերի
Մտքում ու սրտում կռիւ է ու վէճ
Ածխացած հոգին դադար չի տալիս
Սիրում է նա դեռ, պաշտում է Նրան
Ինչպէս չի սիրել երբեք ոչ ոքի
Կարօտում է նա Նրա աչքերը
Մօր ձեռքերն այսքան չի կարօտել նա
Բայց ուշ է արդէն չկայ էլ հնար
Չկայ ժամանակ ճարեր փնտրելու
Չկայ ժամանակ հրաժեշտի անգամ
Ածխացած հոգին կանչում է մարմնին
Իսկ մարմինն հիւանդ աւարտ է տենչում
Չկայ ժամանակ, ածուխ է հոգին..
Իսկ առանց հոգու հիւանդ մարմինը չի կարող ապրել

http://youtu.be/B2UlwFRSOD4

No comments:

Post a Comment