Friday, January 29, 2010

Վարորդը ձեզ չի ուտի

Արդէն մի քանի ամիս է ինձ շատ է անհանգստացնում մի հարց՝
ի՞նչու Հայաստանում կանայք չեն նստում երթուղայինների առաջնամասում, վարորդի կողքին:

Ու այդ մասին նոյնիսկ սկսել էի գրել բայց ծուլութեան եւ այլ պատճառներով կիսատ էի թողել: Բայց մի քանի օր առաջ ԿՌԿՀ-ի բլոգում՝ որին ես հետեւում եմ, տեղ գտած՝ հրապարակումը ինձ ստիպեց կարծիքս բարձրաձայնել այս հարցի շուրջ:

Եւ սկսեցի հարցնել իմ շրջապատում գտնուող աղջիկներին արդիոք նրանք նստում են վարորդների կողքին, եթէ ոչ ապա ի՞նչու:

Ընդհանուր պատկերը այսպիսին էր՝ մեծ մասամբ դէմ չէին մտքի հետ նոյնիսկ ասողներ եղան, որ նստում են եթէ ետեւը տեղ չի լինում, ոմանք ասացին, որ եթէ ազատ է լինում նստում են թեկուզ ետեւն էլ ազատ լինի: Բայց շարունկւում էր հնչել այն պատասխանը, որը չէի ուզում լսել «մեր մօտ ընդունուած չի», բայց ո՞վ է որոշում ընդունուած կամ չ'ընդունուած լինելը, ինձ թւում է որ մենք բոլորս: Ինչ որ բան ընդունելի դարձնելը մենաշնորհ չի մի խումբ մարդկանց իսկ մնացածին վիճակուած պարզապէս հետեւել նրանց:

Ոմանք պարզապէս վախենում են վարորդից, մտածում են, որ վարորդը կարող է «ձեռ գցել», կամ ինչ որ վնաս հասցնել նրանց. բայց փորձը ցոյց է տալիս, որ հետնամասում նստելուց դուք աւելի շատ եք ենթարկւում բռնութեան:

Ոմանք պատճառաբանեցին, որ նրանց «թարս» կը նայեն տղամարդիկ, բայց ի՞նչն է ձեր համար աւելի կարեւոր՝ ձեր հանգիստ երթեւեկը թէ մի ամբողջովին օտար տղամարդու, որին դուք կեանքում երկրոդ անգամ չեք էլ տեսնելու, կարծիքը: Կամ ո՞ր «տղամարդու» կարծիքի հետ եք ուզում շփում ունենալ՝ նրա ով կարող է առաւելագոյնը ձեզ ծուռ նայել բայց չկարողանալ նոյնիսկ արտահայտութիւն անել ձեր արարքի մասին՝ որը իդէպ մի քանի անգամ ձեր նման համարձակների տեսնելուց յետոյ նման արարքներին համակերպուելու է եւ նոյնիսկ սկսելու վարորդի մոտից իջնել եւ իր տեղը զիջել ձեզ, թէ նախընտրում եք՝ կը ներեք արտայատութեանս համար, շփուել մէկ այլ «տղամարդու» ձեռքի հետ, որը համարձակուելու է այն մեկնել ձեր մարմնին եւ...:

չմոռանամ պատմել նաեւ եւս մէկ դէպք, որ պատմեցին ինձ, որը փաստում է, որ այդ ծուռ նայողները շատ շուտ են համակերպուելու ձեր առաջը նստելու ցանկութեան հետ՝

Իմ ընկերուհիներց մէկը, որն արդէն ամէն անգամ երբ ազատ է լինում վարորդի կողքը նստում է այնտեղ, պատմեց իր փորձութեան մասին թէ ինչպէս նա նստել է երթուղայինի առաջնամասում եւ թէ ինչպէս՝ չնայեած հետնամասը լիովին լեցուած է եղել, տղամարդիկ նոյնիսկ չեն մտածել առաջնամասի դուռը բացել եւ նստել նրա կողքը, այլ նախընտրել են «մի կերպ» խցկուել հետնամասում: Ճիշտ է սա էլ է սխալ բայց երեւի աւելի լաւ է այս սխալի ականատեսը լինենք մինչեւ մեզանում համակերպուեն կնոջ կողքին նստելու մտքին հետ քան ականատես լինենք աւելի ցաւալի փորձութեան:

Դէ ինչ սիրելի կանայք եւ աղջիկներ վաղուանից միահամուր ոյժերով, առաւոտ արթնանում եք, պատրաստւում եւ երբ դուրս եք գալիս կանգառ, առաջին ազատ առաջնամասով երթուղայինն իսկ նստում ու գնում եք ձեր աշխատանքին կամ դասին:

Ասեմ որ ես պատրաստ եմ առաջին ցանկացողին իսկ զիջել իմ տեղը եթէ նստած լինեմ վարորդի կողքին:

4 comments:

  1. asem vor es misht mets hachuyqov nstum em ertughayini dimaci masum, aydpes gone liq@ ertughayinic stress chem aprum, erevi miak chisht ev hesht tarberakn e stressic khusapelu!! Hamadzayn em vaghvanic spasum enq kangarum enqan minchev mi hat dimac@ azat teghov ertughayin ga :D

    ReplyDelete
  2. Շնորհակալություն Հակոբ, որ անդրադարձար այս խնդրին: Բայց կցանկանայի Ձեզ հետ պահել մի թյուրիմացությունից, որ միայն տղամարդիկ են վատ դրամադրված այդ երևույթի նկատմամբ, իրականում ես հաճախ նստելով դեմը` լսել եմ կշտամբող արտահայտություններ միջին և բարձր տարիքի կանանց կողմից "Ջահել աղջիկ էր, ինչի գնաց նստեց դեմը, թող գար տեղ կտայինք" /հասկանալի է,թե ինչ պայմաններով` նստարանի մակերեսի 1/1000 չափով /: Ու միշտ ուզում եմ հարցնել, եթե ես կարող եմ հանգիստ նստել առաջնամասում ինչու խցկվեմ, չէ որ ես ևս վճարում եմ նույն 100 դրամը, ինչ տղամարդիկ, և այդ նստարանները նախատեսված են բոլորի համար :
    P.S. Բայց անկեղծորեն ասեմ, եթե ետնամասնում ազատ տեղ է լինում գերադասում եմ այնտեղ նստել,քանզի եթե անգամ արտահայտություններ չլինեն, ապա խեթ հայացքներ միշտ էլ կան, ու դրանք ինձ շատ ջղայնացնում են:

    ReplyDelete
  3. kshtambankner', artahaytutiunnern u hatkapes naivatskner' lineluen... baits verjum bolor' hamakerpveluen...
    kartsumem nuin aid kshtambogh kanayk yete irents arit trver shat mets hajuikov knstein dzer teghum... :)

    ReplyDelete
  4. vay inch hetaqrqir tema e:) irakanum mi angam em nstel arajum, bayc hm.... voch mi hayacq chem nkatel :)

    ays temayin shat mot e taxi nstelis axjikneri veje te ov e nstelu varordi koxqe , cheq handipel?

    ReplyDelete